երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
2026-ին ժողովուրդը պետք է ճիշտ ընտրություն անի, չարությամբ լցված իշխանությունը չպետք է մնա իշխանության. Ռոբերտ Քոչարյան

2026-ին ժողովուրդը պետք է ճիշտ ընտրություն անի, չարությամբ լցված իշխանությունը չպետք է մնա իշխանության. Ռոբերտ Քոչարյան

Աշխարհաքաղաքական կշիռ ձեռք բերելու համար պետք է ներքին կայունություն ապահովենք,  «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Կոնֆլիկտները, որոնք ուտում են մեր հասարակությանը ներսից, հոգնել ենք, պետք է վերջ տալ սրան։ Հետագա ընտրությունների կարևորությունը նաև դրանով է՝ մենք ընտրելու ենք մի իշխանություն, որը փորձելու է համերաշխություն բերի՞, թե՞ ունենալու ենք սրա շարունակությունը՝ մշտական կոնֆլիկտածին իշխանություն»,- ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ 2026-ին ժողովուրդը պետք է ճիշտ ընտրություն անի, չարությամբ լցված իշխանությունը չպետք է մնա իշխանության։

  • Կիսվել: