երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2019-ին ղարաբաղյան գործընթացում լուրջ առաջընթաց չի արձանագրվել․ Ալիև

2019-ին ղարաբաղյան գործընթացում լուրջ առաջընթաց չի արձանագրվել․ Ալիև

2019-ին ղարաբաղյան գործընթացում լուրջ առաջընթաց չի արձանագրվել։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է տեղացի լրագրողների հանդիպման ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Երկրի ղեկավարը նշել է, որ անցնող տարում հնարավոր չի եղել լուրջ հաջողությունների հասնել՝ չմոռանալով մեղադրել հայկական կողմին:

«Կարծում եմ, դա պայմանավորված է մի քանի պատճառներով` Հայաստանի իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշումը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա բավարար ճնշման բացակայությունը», - լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Նա նաև մեղադրել է միջազգային հանրությանը, որը Ալիևի խոսքերով, բավարար չափով ճնշում չի գործադրում Երևանի վրա:

Ադրբեջանի նախագահը հատուկ ընդգծել է, որ հայկական կողմին չի հաջողվել է Արցախը դարձնել բանակցությունների կողմ, բանակցային ձևաչափը մնացել է նույնը։

  • Կիսվել: