ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
2019-ի փաստաթուղթը նոր առաջարկ չէր, 2018 -ի դրությամբ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն էր. Ռուբինյան

2019-ի փաստաթուղթը նոր առաջարկ չէր, 2018 -ի դրությամբ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն էր. Ռուբինյան

2019 թվականի փաստաթուղթը ի՞նչ է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ 2019-ի փաստաթուղթը 2016-ի դրությամբ փաստաթղթերի սեղմագիրն է, այն նոր առաջարկ չէ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, որովհետև Հայաստանը տեսել է 2018-ի իրավիճակի սեղմագիրը և գնահատման փուլում է եղել: 

«Եթե կարճ պատասխանեմ՝ 2019-ի փաստաթուղթը 2018-ի դրությամբ փաստաթղթերի սեղմագիրն է եղել, այսինքն՝ այն, ինչ կար այդ պահի դրությամբ, և մենք դրա գնահատման փուլում ենք եղել»,- հայտնեց Ռուբինյանը:

Նա հերքեց ընդդիմության պնդումը, թե իբր 2019-ին եղել է որևէ նոր առաջարկ, և առավել ևս՝ իրենք այդ նոր առաջարկին ասել են ոչ: 

Ռուբինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը այն էր, ինչ 2019-ի փաստաթղթում կար: 

«2019-ի փաստաթուղթը նոր առաջարկ չէր և 2018 թվականի դրությամբ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն էր, սեղմագիրն էր Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ: Հայկական կողմն այդ փաստաթուղթը չի մերժել»,- տեղեկացրեց Ռուբինյանը: 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի գրած նամակին, առաջարկեց հասկանալ՝ ինչի մասին է գրված նամակում:

«Սերժ Սարգսյանն այդ նամակը գրել է 2016 թվականի օգոստոսին: Նա, ամենայն հավանականությամբ, այդ նամակով պատասխանում է 2016-ի օգոստոսի տարբերակին: Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը, ասում է՝ սա լավ տարբերակ չէ: Նա նամակում ասում է, որ անհրաժեշտ է ֆիքսել, որ այն շրջանները, որտեղից հայկական կողմը դուրս է գալիս, պետք է լինեն դեմիլիտարիզացված»,- հայտնեց նա:

Պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին՝ ասաց՝ Սերժ Սարգսյանն է հերքում դրանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակով: 

  • Կիսվել: