երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2018-ին ՀՀԿ-ն չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում․ Մարուքյան

2018-ին ՀՀԿ-ն չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում․ Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքն իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ես՝ որպես 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, հիշում եմ, որ «Հանրապետական» խմբակցությունը չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում և մայիսի 1-ին չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին։

2018 թ. մայիսի 8-ի ընտրությանը «Հանրապետականը» կրկին չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, այլ փոխարենը՝ «Հանրապետական» խմբակցության մի խումբ պատգամավորների՝ «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների քվեարկությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։

Եվ, ըստ այդմ, Հայաստանում իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին»,-գրել է Մարուքյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: