երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
2008 թ․-ի մարտի մեկին զանգվածային անկարգություններ կազմակերպողը եղել է Նիկոլ Փաշինյանը. Սեյրան Օհանյան

2008 թ․-ի մարտի մեկին զանգվածային անկարգություններ կազմակերպողը եղել է Նիկոլ Փաշինյանը. Սեյրան Օհանյան

2008 թ․-ի մարտի մեկին զանգվածային անկարգություններ կազմակերպողը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝  անդրադառնալով Մարտի 1»-ի ոճրագործությանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսօր մարտի 1-ն է։«Մարտի 1»-ի հիմնական ոճրագործը, զանգվածային անկարգություններ կազմակերպողը և դրա համար դատված անձնավորությունը Նիկոլ Փաշինյանը, նորից հանրահավաք է կազմակերպում և նորից փորձում է խեղաթյուրել, մարդկանց մոլորության մեջ գցել, որովհետև 2008-ին նաև մենք՝ հայկական բանակը, արդեն զգում էինք, թե ուր են տանում, առաջնորդում մեր ժողովրդին, դեպի զանգվածային անկարգություններ՛՛:

Օհանյանը նաև հավելեց .՛՛Անկարգությունների համար դատվածությունը նույնիսկ իրենց իշխանության օրոք պահպանվում է Նիկոլ Փաշինյանի վրա։ Զանգվածային անկարգություններ կազմակերպողը 2008 թ․-ի մարտի մեկին Նիկոլ Փաշինյանն է եղել։ Այսօր մեր ժողովրդին պարտության տանողը նորից Նիկոլ Փաշինյանն է՛՛։

Ըստ Օհանյանի՝ ԳՇ-ի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ են որակել միայն Էրդողանն ու Փաշինյանը:

՛՛Մենք կանգնած ենք հայկական բանակի շարքում։ Շարքը լրացնելու ենք ցանկացած ժամանակահատված։ Այսօր փորձում են բանակի վրա ցեխ շպրտել։ Իմիջայլոց , հայակական բանակի հայտարարության մասով երկու հոգի են ասել, թե սա ռազմական հեղաշրջման փորձ է ՝ մեկը Նիկոլ Փաշինյանը, մյուսը ՝ Էրդողանը՛՛,-ասաց պաշտպանության նախկին նախարարը:

  • Կիսվել: