երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«168 Ժամ». Իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանը որևէ նիստի չի մասնակցել, որևէ գործ չի քննել, բայց պետբյուջեից ավելի քան 3 մլն դրամ աշխատավարձ է ստացել

«168 Ժամ». Իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանը որևէ նիստի չի մասնակցել, որևէ գործ չի քննել, բայց պետբյուջեից ավելի քան 3 մլն դրամ աշխատավարձ է ստացել

«168 Ժամ»-ը գրում է. «2019 թ. հունիսի 20-ին ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի դա­տավոր ընտրված և իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն ան­ցած շուրջ 5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանի որևէ աշխատակարգային նիստի չի մասնակցել, աշխատանքային որևէ պարտա­կանություն չի իրականացրել, որևէ գործ չի քննել, սակայն ՀՀ պետբյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել: «Այսօրի» փոխանցմամբ ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանը թեև իր հարցազրույցնե­րում հայտարարում է, որ Հայաստանը «Սահմանադրական դատարան չու­նի» և կասկածի տակ է դնում բարձր դատարանի լեգիտիմությունը, բայց դա նրան չի խանգարում հարկատուների միջոցներից ոչինչ չանելու դի­մաց ամսական 793.680 դրամ աշխատավարձ ստանալուն:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է «Սահ­մանադրական դատարանի դատավորի՝ ՍԴ նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը», ինչն էլ հիմք է ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորի լիազորությունների դադարեց­ման հարցով ՍԴ դիմելու համար:

Հավելենք, որ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ընտրած «Իմ քայլը» խմբակցությունն անցած ամիսներին այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարկել նրա կողմից դրսևորվող անօրինական գործողություններին համապա­տասխան գնահատականներ տալու ուղղությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: