շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
102-րդ ռազմաբազան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության միակ երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ

102-րդ ռազմաբազան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության միակ երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքը Հանրապետությունում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունն է, հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

՛՛Անվտանգության ոլորտում առաջարկներն ընդհանրապես հակասում են ողջախոհությանը։ 102-րդ ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է՛՛,-ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Գերատեսչությունում այսպես են արձագանքել ՛՛Խորացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում՛՛ զեկույցին, որը պատրաստվել էր ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն վտանգավոր դեմագոգիա է անվանել Հանրապետության ռազմական ներուժի ամրապնդումը զինվորների դուրսբերմամբ:

՛՛Ստիպելով վերանայել ստեղծված անվտանգության համակարգն արդեն այսօր ՝ Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում՛՛,-հավելել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության:

Նրա խոսքով՝ Հայաստանը մտացածին պատրվակներով հանգեցնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ նշել է, որ Մոսկվան Երևանի հետ քննարկում է Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման հարցը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: