չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Վլադիմիր Ժիրինովսկու հայտնի կարմիր պիջակն աճուրդի է հանվել

Վլադիմիր Ժիրինովսկու հայտնի կարմիր պիջակն աճուրդի է հանվել

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հանգուցյալ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտնի կարմիր պիջակն աճուրդի է հանվել է։ Այս մասին տեղեկանում ենք litfund.ru կայքից։

Պիջակի մեկնարկային գինը 250 000 ռուբլի է։ Նշվում է, որ քաղաքական գործիչն այն բազմիցս կրել է Պետդումայի նիստերին։

«Ներկայացված իրը Վլադիմիր Ժիրինովսկին նվիրել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնին՝ 2014 թվականի մայիսին «Պոլիտիկա» հեռուստահաղորդման եթերի ժամանակ», - ասվում է նկարագրության դաշտում:

  • Կիսվել: