ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Տանը մենակ» ֆիլմի դերասան Մաքոլեյ Քալկինն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

«Տանը մենակ» ֆիլմի դերասան Մաքոլեյ Քալկինն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց կողմից սիրված «Տանը մենակ» (Home alone) ֆիլմի դերասան Մաքոլեյ Քալկինն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում:

Մաքոլեյ Քալկինին նվիրված միջոցառմանը մասնակցել է իր ընտանիքը, հարազատներն ու ընկերները, ինչպես նաև հոլիվուդյան դերասաններ, որոնց թվում է եղել Քեթրին Օ' Հարան, ով ֆիլմում մարմնավորում էր Քևինի մորը։ 

Քալկինն իր ելույթն ավարտել է ֆիլմից հայտնի արտահայտությամբ՝ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, կեղտոտ կենդանիներ»:

  • Կիսվել: