ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շտապ հոսպիտալացվել է երգիչ Լեոնիդ Ագուտինը

Շտապ հոսպիտալացվել է երգիչ Լեոնիդ Ագուտինը

Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է ռուս երգիչ և կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը, տեղեկանում ենք Mash տելեգրամյան ալիքից:

Նշվում է, որ երգչի ոտքում թրոմբ է գոյացել։

«55-ամյա արտիստը գանգատվել է վերջույթի ուժեղ ցավերից։ Հետազոտության արդյունքում նրա մոտ ախտորոշվել է խորը երակային թրոմբոզ»,-հայտնել է Mash ալիքը։

Նրան նշանակվել է դեղորայքային բուժում:

 

  • Կիսվել: