երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռեժիսորը հայտնել է, որ Լադանիվա խմբի «Ժակո» տեսահոլովակը նկարահանելիս ոգեշնչվել են Փարաջանովից

Ռեժիսորը հայտնել է, որ Լադանիվա խմբի «Ժակո» տեսահոլովակը նկարահանելիս ոգեշնչվել են Փարաջանովից

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լադանիվա խմբի «Ժակո» տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանն ասել է, որ  տեսահոլովակում փորձել են պահպանել այն բնականությունը, որով այդքան սիրելի է դարձել Լադանիվան։

՛՛Այս անգամ, ի նշան հռչակավոր կինոռեժիսորի 100-ամյակի, որոշեցինք փարաջանովյան շնչով ներկայացնել Լադանիվայի յուրօրինակ և միջմշակութային արվեստն ու այնպես անել, որ ամեն դետալ լինի հայկական։ Փարաջանովից ներշնչված էլեմենտներն ու տրամադրությունը լրացնում են խմբի երաժշտական խտությունն ու բազմաշերտությունը՝ պահպանելով Լադանիվայի հոլովակների ազատ ու բնական ոճը՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: