հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Paramount Pictures-ը հաստատել է՝ նկարահանվում է նոր «Հզոր ռենջերները» ֆիլմ

Paramount Pictures-ը հաստատել է՝ նկարահանվում է նոր «Հզոր ռենջերները» ֆիլմ

Paramount Pictures կինոընկերությունը հաստատել է 1990-ականների սիրելի սուպերհերոսների մասին պատմող «Հզոր ռենջերները» (Power Rangers) ֆիլմի նկարահանումների մասին լուրերի իսկությունը, տեղեկացնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ «Հզոր ռենջերները» ֆիլմի ռեժիսորըկլինի The End of the F***ing World սերիալի ռեժիսոր Ջոնաթան Էնթուիսթլը, իսկ սցենարի հեղինակը՝ Պատրիկ Բերլին, որը գրել է Peter Rabbit 2:The Runaway ֆիլմի սցենարը:

Նոր ֆիլմում 21-րդ դարի երեխաները ժամանակի միջով ճանապարհորդություն կկատարեն 1990-ականներ և ստիպված կլինեն բազմաթիվ փորձություններ հաղթահարել, որպեսզի վերադառնան տուն:

1990-ականների հեռուստասերիալը ոգեշնչված է ճապոնական «Zyuranger» մանկական շոուով և պատմում է հինգ երեխաների մասին, որոնք գունավոր հագուստներ և սաղավարտներ են կրում՝ վերածվելով մարտիկների, և պայքարում են հսկա ռոբոտների և հրեշների դեմ:

  • Կիսվել: