երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միխաիլ Շուֆուտինսկին Երեւանում հանդես կգա իր 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգով

Միխաիլ Շուֆուտինսկին Երեւանում հանդես կգա իր 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգով

ՌԴ վաստակավոր արտիստ, շանսոնի լեգենդ Միխաիլ Շուֆուտինսկին՝ Երեւանում։ Մարտի 28-ին Կարեն Դեմերճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա երգչի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։

Երեկոյի ընթացքում արտիստի կատարմամբ  կհնչեն բոլոր ժամանակների իր հիթային երգերը՝ նրա լեգենդար շոու-բալետի եւ կենդանի երաժշտության ուղեկցությամբ։

«Սիրելի հայեր, այո՝ դուք չեք սխալվել, ես եմ՝ ձեր Միխաիլ Շուֆուտինսկին։ Վաղուց ձեզ չեմ հանդիպել ու չեմ երգել ձեզ համար, բայց այդ բացը կլրացնեմ շատ շուտով։ Մարտի 28-ին գալիս եմ Երեւան եւ կներկայացնեմ ձեր կողմից սիրված երգերը։ Անհամբեր կսպասեմ, եկեք»,-հայ հանդիսատեսին ուղղված իր տեսաուղերձում նշել է երգիչը։ 

Համերգի կազմակերպիչը Shine Production-ն է։ Սկիզբը՝ 19:00-ին։ 

Տոմսերը կարող եք ձեռք բերել օնլայն։

  • Կիսվել: