հինգշաբթի, դեկտեմբեր 3
3 / 12 / 2020
Մեծ կորուստ է կրել ոչ միայն արցախահայությունը, այլև մարդկությունը. Քիմ Քարդաշյան

Մեծ կորուստ է կրել ոչ միայն արցախահայությունը, այլև մարդկությունը. Քիմ Քարդաշյան

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է Դադիվանքում արված տեսանյութ, որտեղ մարդիկ երգում են եկեղեցու շուրջը:

Տեսանյութին կից՝ նա գրել է. ՛՛Մեծ կորուստ է կրել ոչ միայն արցախահայությունը, այլև մարդկությունը: Սա այսօրվա հրաժեշտն է: Եթե հիմա տխուր եք, պատկերացրեք, թե ինչ են զգում նրանք: 120 000 մարդ ստիպված է լքել իր հայրենիքը, քանի որ Թուրքիան հասավ իր ուզածին՛՛:

Հեռուստաաստղը նաև հավելել է. ՛՛Քահանան հրաժարվել է հեռանալ եկեղեցուց և ասել է, որ կմնա այնքան, քանի դեռ իրեն չեն սպանել: Աստված, պահիր իմ ազգին՛՛:

Նշենք նաև, որ Քիմն օգտագործել է ՛՛Ճանաչեք Արցախը՛՛, ՛՛Կանգնեցրե՛ք Էրդողանին՛՛, ՛՛Կանգնեցրե՛ք Թուրքիային՛՛, ՛՛Պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի նկատմամբ՛՛, ՛՛Թուրքիային հեռացրե՛ք ՆԱՏՕ-ից՛՛ հաշթեգերը:

  • Կիսվել: