հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի քվեարկությունը սկսված է (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի քվեարկությունը սկսված է (տեսանյութ)

Սկսվել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի քվեարկությունը։ Մրցույթի հաղթողին կարող եք որոշել օնլայն քվեարկությամբ:

Ներկայացնում ենք 3 պարզ քայլ` ինչպես անվճար քվեարկել մեր պատվիրակների օգտին Հայաստանից:

այցելեք https://vote.junioreurovision.tv/ կայք,

դիտեք բոլոր ելույթների նախադիտումները,

անվճար քվեարկեք Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն` պարտադիր է ընտրել 3 երկիր):

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիցցայում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի բացման պաշտոնական արարողությունը: Հայաստանը ներկայացնող աղջիկները փայլել էին կարմիր գորգին:

Հայաստանը երգի մրցույթում ներկայացնում է Do It My Way երգը: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով:

Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին: 

  • Կիսվել: