ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մահացել է Պատրիկ Լուի Վիտոնը

Մահացել է Պատրիկ Լուի Վիտոնը

Ֆրանսիայում 69 տարեկան հասակում մահացել է Louis Vuitton-ի հիմնադրի ծոռը՝ աշխարհահռչակ մոդելյեր Պատրիկ Լուի Վիտոնը, տեղեկացնում է REN.TV-ն:

Մահվան պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել:

Նշվում է, որ Պատրիկ Լուի Վիտոնը 1973 թ.-ից աշխատում էր ընտանեկան արհեստանոցում։ Նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես հյուսն եւ ճանաչում է ստացել որպես որակյալ սնդուկների դիզայներ։ Ֆրանսիական մոդայի տունը արտադրում էր ճամպրուկներ ու պայուսակներ, հագուստ, օծանելիք եւ աքսեսուարներ։

  • Կիսվել: