ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Կարլ Ուեզերսը

Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Կարլ Ուեզերսը

76 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Կարլ Ուեզերսը, տեղեկացնում է Euronews-ը։

Մահվան պատճառը չի հաղորդվում, հայտնի է միայն, որ նա մահացել է քնած ժամանակ։

Ուեզերսը հայտնի է «Ռոքի» ֆիլմաշարում Ապոլլո Քրիդի դերով, «Գիշատիչում»՝ Ջորջ Դիլոնի դերով, «Երջանիկ Գիլմոր» և «Նիկի՝ կրտսեր-Սատանա» ֆիլմերում Չաբ Պետերսոնի դերերով, իսկ «Դանդաղ զարգացում» կատակերգական սերիալում նա մարմնավորել է իր իսկ կերպարի էկրանային տարբերակը: Ընդհանուր առմամբ Ուեզերսը նկարահանվել է 76 ֆիլմերում։

 

  • Կիսվել: