երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ջոն Սինան ամբողջովին մերկ է դուրս եկել «Օսկար»-ի բեմ․ լուսանկար

Ջոն Սինան ամբողջովին մերկ է դուրս եկել «Օսկար»-ի բեմ․ լուսանկար

Ամերիկացի դերասան Ջոն Սինան ամբողջովին մերկ է դուրս եկել բեմ՝ հայտարարելու «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն կոստյումներ» անվանակարգում հաղթողին, գրում է Daily Mail-ը:

Նա մոտեցել է խոսափողին՝ որովայնից ներքև հատվածը փակելով ծրարով, որի վրա գրված էր «Լավագույն կոստյումներ» անվանակարգում հաղթողի անունը։

Հաղորդավար Ջիմի Քիմելը հիշեցրել է «Օսկար»-ի պատմության ամենատարօրինակ պահերից մեկի մասին, երբ լուսանկարիչ Ռոբերտ Օպելը 1974 թվականին 46-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ մերկ վազել է բեմով։ Օպելը ներկայացել էր որպես լրագրող՝ բեմ բարձրանալու համար, և մինչ հաղորդավար Դեյվիդ Նիվենը ներկայացնում էր հաղթող Էլիզաբեթ Թեյլորին, լուսանկարիչը մատներով խաղաղության նշան էր ցույց տվել և մերկ վազել նրա հետևով:

John Cena appeared naked onstage to present Best Costume design in a cringe moment

  • Կիսվել: