հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ջեքսոնի նմանակին խնդրել են ԴՆԹ հետազոտություն անցնել

Ջեքսոնի նմանակին խնդրել են ԴՆԹ հետազոտություն անցնել

Մայքլ Ջեքսոնի երկրպագուները խնդրել են, որ նրա նմանակը՝ Սերխիո Կորտեսը, ԴՆԹ հետազոտություն անցնի, քանի որ կարծում են, որ նա կարող է լինել իրական փոփ-արքան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ երկրպագուները սկսել են նման խնդրանքներով հանդես գալ այն ժամանակ, երբ Կորտեսը իր մասնակցությամբ ինստագրամյան տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղեկացրել էր Թաիլանդում սպասվելիք իր համերգի մասին: 

Երկրպագուներին ավելի շատ հետաքրքրել է նրա արտաքինը, քանի որ նա շատ նման է 2009 թ. կյանքից հեռացած Մայքլ Ջեքսոնին:

Օգտատերերից մեկը գրել է. «Ինձ թվաց, որ Մայքլ Ջեքսոնն է նայում: Դու նրա նման ես»:

Մեկ այլ օգտատեր էլ նշել է. «Չէ որ սա Մայքլ Ջեքսոնն է»:

Անշուշտ, նկատվել են նաև տարբերությունները. Կորտեսն իսպանական շեշտադրությամբ է խոսում և փոփ-արքայից ավելի երիտասարդ տեսք ունի:

Посмотреть эту публикацию в Instagram

Pataya 23 Dec.(Thailand) ❤

Публикация от Sergio Cortés (@sergiocortesparra)

  • Կիսվել: