ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանահայ առաջին արտիստը՝ Անդին, Հոլիվուդի Փառքի ծառուղում աստղ կստանա. The Guardian-ի ադրադարձը

Իրանահայ առաջին արտիստը՝ Անդին, Հոլիվուդի Փառքի ծառուղում աստղ կստանա. The Guardian-ի ադրադարձը

Իրանահայ երգիչ Անդին իր աստղը կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում: Նա կդառնա իրանցի առաջին արտիստը, որը կարժանանա այդ պատվին:

Այս իրադարձությանն անդրադարձել է «The Guardian» պարբերականը, որը գրել է, որ Անդի Մադադյանը 22 տարեկանում, գրեթե ոչինչ չունենալով,  տեղափոխվել է Լոս Անջելես և գումարի համար սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբում: Այսօր  63-ամյա Անդին միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչ է, որն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։

Անդին ասել է. «Շատերը կարող են մտածել՝ արդյոք 14 ալբոմից հետո նոր սկիզբ կլինի՞, բայց ինձ համար դա նոր է, քանի որ շատ ամերիկացիներ դեռ բացահայտում են ինձ և իմ երաժշտությունը: Հուսով եմ, որ հոլիվուդյան աստղը նոր դռներ կբացի»:

Երգիչը նաև հավելել է, որ շատ դժվար է լինել իրանցի-ամերիկացի արտիստի կարգավիճակում: Նա ասել է. «Ինչ ստեղծում եմ, ստեղծում եմ իմ ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»: Երգիչը հավելել է. «Ես իմ կյանքի մեծ մասն ապրել եմ Լոս Անջելեսում, այնպես որ, ես իսկապես իրանահայ ամերիկացի եմ և կարող եմ ասել, որ սա ամերիկյան երազանք է»:

The Guardian-ը նշել է, որ Անդին մրցանակը կստանա մի խումբ աշխարհահռչակ ամերիկացի երաժիշտների հետ, որոնց թվում են Էլվիս Կոստելոն, Ալիշա Քիզը և 50 Cent-ը:

  • Կիսվել: