երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրանտ Թոխատյանն ապաքինվում է

Հրանտ Թոխատյանն ապաքինվում է

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն այս շրջանում Միացյալ Նահանգներում է, որտեղ մեկնել է ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի մոտ: ՀՀ ժողովրդական արտիստն այնտեղ բուժում է անցնում:

 

Հոլովակում երեւում է՝ ինչպես է դերասանական զույգը ջերմ զրուցում Կալիֆորնիայի գեղեցիկ մայրամուտի ֆոնին: Տեսանյութը հաջորդել է սոցիալական ցանցերում դերասանի մահվան մասին ստահոդ լուրերին:

Ավելի վաղ, 168.am-ի հետ զրույցում, Թոխատյանի անվագ որդին՝ Արամ Թոխատյանը, հերքել էր այդ խոսակցությունները՝ հայտնելով, որ դերասանն այս պահին բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում, «բայց նա ապաքինվում է եւ լավ է»:

  • Կիսվել: