ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայազգի շատ երգիչներ վախեցել են երգել». Աբրահամ Ռուսոն Արցախի մասին երգ է կատարել

«Հայազգի շատ երգիչներ վախեցել են երգել». Աբրահամ Ռուսոն Արցախի մասին երգ է կատարել

Հայկական արմատներով հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն, ով վերջին օրերին գտնվում է Երևանում, նոր նախագիծ է իրականացրել։ Այս մասին նա հայտնել է Sputnik Արմենիայի «ԱրտԲոքս» հաղորդման շրջանակում։

«Հայաստան եմ եկել համատեղելու հաճելին օգտակարի հետ։ Այստեղ նախագիծ է սկսվում մի քանի երգչի հետ, սակայն ես որպես հյուր եմ եկել։ Դրա շրջանակում Արցախի մասին եմ երգել, այն գրել է իմ լավ ընկերը՝ Արսեն Կասիևը։ Կարծում եմ հայազգի շատ երգիչներ վախեցել են երգել, քանի որ երգի մեջ ասվում է «все вы вон отсюда, Арцах наш», բայց ես կարող եմ ասելիքը տեղ հասցնել»,- ասել է Ռուսոն։

Ռուսոն պատմել է, որ Ռուսաստանում նույնպես «Սուպերսթար» նախագծին է մասնակցել, որտեղ արդեն իսկ կատարել է 9 երգ, որոնցից 1-ն է իրենը, մյուսները cover-ներ են տարբեր երգերի։ Աբրահամ Ռուսոն այդ նախագծում նաև ռոք ժանրի երգ է երգել, ինչը երբեք չի արել։

Խոսելով Հայաստանի ու Արցախի տարածքների մասին`երգիչը շեշտել է, որ կա մի ճշմարտություն. Հայաստանը՝ Հայաստան է, որքան էլ թուրքն ասի, որ Վանն իրենն է, սակայն այդպես չէ, ինչպես նաև Արարատ լեռը։ Ռուսոն շեշտում է՝ արցախյան Տիգրանակերտն էլ 2000 տարի առաջ է ստեղծվել, ուրեմն այդ տարածքը նույնպես պատկանում է հայերին։

Հիշեցնենք՝ Աբրահամ Ռուսոն Հայաստան է ժամանել նոյեմբերի 6-ին։ Նա եկել էր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու։

  • Կիսվել: