երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանում կրկին ելույթ ունենալու առաջարկ երբ ստացա, քիչ էր մնում երջանկությունից արտասվեի. Նարգիզ

Հայաստանում կրկին ելույթ ունենալու առաջարկ երբ ստացա, քիչ էր մնում երջանկությունից արտասվեի. Նարգիզ

2024 թ. մարտին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ճանաչված երգչուհի Նարգիզի (Զաքիրովա) մենահամերգը: Նա հանդես կգա «ONA» ծրագրով եւ Երեւանում կհնչեցնի
ոչ միայն նոր ստեղծագործություններ, այլև իր` հիթային դարձած,Մաքսիմ Ֆադեևի հեղինակած սիրված հիթերից,բոլորի կողմից սպասված «Դու իմ քնքշությունն ես», «Երկուսով», «Միշտ քեզ հետ կլինեմ» և այլ երգեր:

Նարգիզը առաջին անգամ Հայաստան է ժամանել 2017-ին: Նա խոստովանում է, որ տպավորությունները շատ վառ էին, ջերմ ու սիրալիր : Երգչուհու խոսքերով <<Հայ հանդիսատեսը ցնցող ազդեցություն է թողել իր վրա։ Ես տխուր էի հեռանում Երևանից՝ այնտեղ կայացած համերգից հետո։ Հայ հանդիսատեսը տվեց ինձ այն ամենը, ինչի մասին կարող է երազել բեմում կանգնած ցանկացած արտիստ։ Ես պարզապես պարուրված էի սիրով, և դա լիովին անկեղծ էր:

Հենց այդպիսի պահերի համար ես ուզում ստեղծագործել և ճախրել ավելի վեր: Ես միշտ կհիշեմ այդ իրադարձությունը, քանի որ հենց այդպիսի հանդիսատեսն է մոտիվացնում մեծ նվաճումների։ Եվ, իհարկե, երաժշտության զգացմունքային ու նուրբ ընկալումը: Ուզբեկ և հայ ժողովուրդներն ունեն բացառիկ երաժշտական ճաշակ ,կեղծիք չեն հանդուրժում՝ ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ՝ ամեն ինչում:2017 թվականի իմ առաջին այցը Երևան ինձ համար կմնա իմ ստեղծագործական կյանքի ամենավառ և ամենահիշարժան իրադարձություն>>:

Նարգիզի կարծիքով .<<Հաջողության ոչ մի գաղտնիք չկա: Ամեն ինչ կախված է ներքին հարստությունից, տաղանդից և անթերի պրոֆեսիոնալիզմից՝ անկախ ընտրված ուղուց: Հաջողությունը ձեռք է բերվում ինքդ քեզ վրա շարունակական աշխատանքով և նոր գիտելիքների անդադար որոնմամբ: Հաջողությունը քրտնաջան աշխատանք է>>:

  • Կիսվել: