երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվգենի Պետրոսյանը 78 տարեկանում կրկին հայր է դարձել

Եվգենի Պետրոսյանը 78 տարեկանում կրկին հայր է դարձել

Հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը կրկին հայր է դարձել: Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան ընտանեկան լուսանկար է հրապարակել, որտեղ նա գրկել է նորածին դստերը։

«Իմ երջանիկ 35 տարիներն ու Վահանի 4–ամյակը»,–լուսանկարին կից գրել է Պետրոսյանի կինը։

Զույգի դստեր լուսանկարը սոցցանցային հետևորդների շրջանում աղմուկ է բարձրացրել, քանզի ո՛չ 78-ամյա երգիծաբանը, ո՛չ նրա կինը չէին ասել հղիության մասին։ Դատելով լուսանկարից՝ աղջիկը գրեթե մեկ ամսական է։ Տատյանան ցույց չի տվել երեխայի դեմքը։
Առայժմ հայտնի չէ, թե երեխան երբ է ծնվել և նրան ինչ անուն են տվել։
Նշենք, որ զույգի առաջնեկը` Վահանը, ծնվել է Դուբայում 2020 թվականի մարտի 13-ին։
Եվգենի Պետրոսյանն առաջին ամուսնությունից նաև մի դուստր ունի` Վիկտորյան, որը ծնվել է 1968 թվականին։

  • Կիսվել: