կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեւանցիները՝ «Եկ երազենք» տեսահոլովակում. երգում են հայ աստղերը (VIDEO)

Երեւանցիները՝ «Եկ երազենք» տեսահոլովակում. երգում են հայ աստղերը (VIDEO)

Հայ երգիչները միասնական տեսահոլովակ են թողարկել «Եկ երազենք» երգի հիման վրա: Ստեղծագործության երաժշտության հեղինակն Արթուր Գրիգորյանն է, խոսքերինը՝ Վահան Անդրեասյանը: 

Երգը կատարում են Արսեն Սաֆարյանը, Սոնա Ռուբենյանը, Շուշան Պետրոսյանը,  Էրիկ Կարապետյանը, Զարուհի Բաբայանը, Արթուր Իսպիրյանը, Ռուսլան Էլյազյանը, Անուշ Բադալյանը, Սուսի Հունանյանը, Աննա Միսակյանը, Էրիկ Անտոնյանը եւ Ավետ Սարիբեկյանը: Սակայն տեսահոլովակի գլխավոր հերոսները միայն երգիչները չեն: Նրանց հետ միասին քաղաքի ջերմ ֆոնին ժպտում են Երեւանի փողոցներում զբոսնող մեր հայրենակիցներն ու քաղաքի հյուրերը: 

Տեսահոլովակի ռեժիսորը Մհեր Հովվյանն է, նախագծի պրոդյուսերը՝ Մանե Գրիգորյանը:

  • Կիսվել: