երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Էլի Լավա» թիմը՝ «Հումորի լիգա»-ի 4-րդ եթերաշրջանի հաղթող

«Էլի Լավա» թիմը՝ «Հումորի լիգա»-ի 4-րդ եթերաշրջանի հաղթող

«Շանթ» հեռուստաընկերության եթերում ավարտվեց «Հումորի լիգա» նախագծի 4-րդ եթերաշրջանը, որի ընթացքում հնչեցվեց հաղթող թիմի անունը։ Ժյուրիի քվեարկությամբ մրցանակին արժանացան «Էլի Լավա» թիմի անդամները, որոնք նախագծում մասնակցության ընթացքում հասցրել էին նվաճել ոչ միայն ժյուրիի, այլեւ հանդիսատեսի եւ հեռուստադիտողի սրտերը։ Թիմի անդամներն են՝ Արոն, Անդոն, Սաքոն եւ Էդմոնը։

364053873_159985093778163_2961706150448933207_n.jpg (70 KB)

Նրանցից յուրքանչյուրը բախվել է կյանքի դժվարություններին, սակայն իրենց հումորը ուղղված էր ոչ միայն սեփական առանձնահատկությունների վրա կատակելուն, այլեւ հանդիսատեսին կյանքի հանդեպ սեր ու ուժ փոխանցելուն։ Էդմոնն ու Արոն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, ինչի հետեւանքով Էդմոնը զրկվել է ձեռքից, Արոն՝ ոտքերից։ Անդոն չի տեսնում, Սաքոն խուլ եւ համր է։ Տղաները հաղթանակին արժանացան կյանքի հանդեպ դրական էմոցիաներ ու գնահատանք սերմանելու եւ հումորի բարձր զգացողության շնորհիվ։ 

363367258_160224323754240_5726851224486370390_n.jpg (69 KB)

Եզրափակչում մասնակցում էին նաեւ «ԽԲ», «Թամադա շոու» թիմերը եւ Վզգոն, որը հանդես էր գալիս stand up ձեւաչափով։

363368442_159985693778103_5978348855578776782_n.jpg (62 KB)

363384375_159984287111577_6456167307853504927_n.jpg (62 KB)

363366417_159983737111632_2111898818816960069_n.jpg (66 KB)

  • Կիսվել: