կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բիլ Գեյթսը, Ռիհաննան, Ցուկերբերգը` Ասիայի ամենահարուստ մարդու որդու նախահարսանեկան երեկույթին

Բիլ Գեյթսը, Ռիհաննան, Ցուկերբերգը` Ասիայի ամենահարուստ մարդու որդու նախահարսանեկան երեկույթին

Հնդկաստանում տեղի է ունեցել Ասիայի ամենահարուստ մարդու` Մուկեշ Ամբանիի որդու նախահարսանեկան երեկույթը:

Երեկույթին ներկա է եղել 1200 մարդ, որոնց թվում են եղել Մարկ Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը, Իվանկա Թրամփը, ինչպես նաև երգչուհի Ռիհաննան, ով ելույթ է ունեցել հյուրերի առջև:

Մատուցվել է 500 չկրկնվող ճաշատեսակ։

Երեկույթից երկու օր առաջ զույգը ընթրիք է կազմակերպել 51 հազար մարդու համար։ ԶԼՄ-ները գրում են, որ հարսանիքը, որը տեղի կունենա այս տարվա հուլիսին, զույգի համար կարժենա մոտ 113 մլն դոլար:

 

։

  • Կիսվել: