երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Անդին ստանում է իր աստղը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում (ուղիղ)

Անդին ստանում է իր աստղը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում (ուղիղ)

Իրանահայ երգիչ Անդին իր աստղն է ստանում Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով առաջին իրանցի արտիստը, որն արժանացել է այդ պատվին:

Նշենք նաեւ, որ այս փաստը չի վրիպել նաեւ հեղինակավոր «The Guardian» պարբերականի ուշադրությունից եւ վերջինս անդրադարձել է երգչին:

Պարբերականը գրել է, որ Մադադյանը մեծացել է Իրանի մայրաքաղաքից 7000 մղոն հեռավորության վրա՝ շատ հայերի հարեւանությամբ գտնվող տանը։

22 տարեկանում նա գրեթե ոչինչ չունենալով  տեղափոխվել է Լոս Անջելես եւ գումարի համար սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբում: Իսկ հիմա՝ 63-ում, միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։

  • Կիսվել: