Զյուգանովն առաջարկել է արգելել Փաշինյանի մուտքը Ռուսաստան
ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Գենադի Զյուգանովը կոչ է արել արգելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Ռուսաստան։ Այս մասին հայտնում է «RTVI»-ի թղթակիցը:
Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում հայտարարել է, որ «պատերազմից հետո երբեք չի եղել հաղթանակի, կամքի և խղճի դեմ այնպիսի ինտենսիվ ոտնձգություն, որը տեղի ունեցավ մայիսի 9-ի նախաշեմին»։
«Ամեն ինչ կարող էի պատկերացնել, բացի նրանից, որ Երևանից կհնչեն Կարմիր հրապարակը գնդակոծելու սպառնալիքով ձայներ։ Այդ թերաճը՝ չես էլ հասկանա ով է նա, նույնիսկ հանդես է գալիս Կարմիր հրապարակում գտնվողներին գնդակահարելու կոչով՝ հաշվի չնստելով ոչ մի բանի հետ»,- ասել է Զյուգանովը։
Կոմունիստի խոսքով՝ իրեն «չի զարմացրել», որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Հայաստան կատարած այցի ժամանակ «լիզում և գրկախառնվում էին նատոյականները»։
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նրանք թույլ տալիս դա Երևանում և ինչո՞ւ են Փաշինյանին ընդունում Մոսկվայում։ Ես պնդում եմ, որպեսզի այդ գործիչը, անկախ նրանից, թե ինչպես են նրա օգտին քվեարկել, այլևս չհայտնվի մեր մայրաքաղաքում»,- հայտարարել է Զյուգանովը։
Ինչպես ընդգծել է ՌԴ ԿԿ առաջնորդը՝ «ավելի մեծ նվաստացում և վիրավորանք», քան Փաշինյանը «հասցրեց» Հաղթանակի տոնի նախաշեմին, «դժվար է պատկերացնել»։


