Զոհվել է կամավորական կորպուսի «Արբատ» հատուկ նշանակության առանձին գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը
Կամավորական կորպուսի «Արբատ» հատուկ նշանակության առանձին գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը՝ «Աբրեկ» մականունով, զոհվել է ՀՕՊ գոտում: Այս մասին հայտնել է Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր մարտական առաջադրանք կատարելիս քաջարի մահով ընկավ «Արբատ» ռազմակայանի հրամանատար Հայկ Աբրեկը։ Հավերժ հիշատակ»,-գրել է Պրիխոդկոն իր Telegram-ալիքում:


