հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Զինադադարը պետք է ամբողջությամբ ներառի Լիբանանը․ Մակրոն

Զինադադարը պետք է ամբողջությամբ ներառի Լիբանանը․ Մակրոն

Զինադադարը պետք է ամբողջությամբ ներառի Լիբանանը, դա անհրաժեշտ է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հեզբոլլահը ռազմավարական սխալ թույլ տվեց՝ հարձակվելով Իսրայելի վրա և ներքաշելով Լիբանանը տարածաշրջանային ճգնաժամի մեջ։

Իսրայելի հարվածները և հարավային Լիբանանի օկուպացիան չեն կարող երկարաժամկետ լուծում լինել։ Մենք պետք է ուժեղացնենք Լիբանանի զինված ուժերի աջակցությունը, որպեսզի նրանք կարողանան լիովին վերականգնել իրենց տարածքի վերահսկողությունը»:

  • Կիսվել: