Զիմբաբվեում նավի շրջվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի
Զիմբաբվեի Կարիբա լճում տեղի ունեցած նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի. այս մասին հայտնել է երկրի ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 68 զոհի մասին:
«Կարիբա լճում նավի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը ներկայումս 80 է», – հայտնել է ոստիկանությունը X-ում արված գրառման մեջ։
Պատահարից հետո Զիմբաբվեի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել:



