ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ժամանակն է եկել՝ պաշտպանելու կյանքն ու ազատությունը. սիրիացի հայերի կամավորական ջոկատ

Ժամանակն է եկել՝ պաշտպանելու կյանքն ու ազատությունը. սիրիացի հայերի կամավորական ջոկատ

Սիրիացի հայերի՝ Նուբար Օզանյանի անունը կրող կամավորական ջոկատը, որը ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում հայերի ցողասպանության 104-րդ տարելիցի առթիվ, Թել Թեմիրից շարժվել է դեպի Ռաս էլ Այն քաղաք, որպեսզի միանա թուրքական ագրեսիայի դեմ ժողովրդական ինքնապաշտպանությանը, տեղեկացնում է քրդական ANF լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ ջոկատը հանդես էր եկել հայտարարությամբ.


«Մենք չենք ընդունում Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող օկուպացիոն գործողությունները: Թուրքական պետությունը 1915 թ. մեծագույն ոճիրներ է գործել մարդկության հանդեպ՝ սպանելով ավելի քան մեկ մլն հայերի: Այսօր թուրքական պետությունը ցանկանում է իրականացնել դաժան գրոհ Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ոչնչացնելով տեղի բնակչությանը և, ընդհանուր առմամբ, դեմոկրատական կյանքը:

Քրդերը, հայերը, սիրիացիները, արաբներն ու մյուս բոլոր ժողովուրդները կհոգան իրենց հողի և սեփական կյանքի մասին: Ժամանակն է եկել՝ պաշտպանելու կյանքն ու ազատությունը:

Ով չի կարող պաշտպանել ազատությունը, նա չի կարողանա և պահպանել լեզուն ու մշակույթը»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: