շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զենքով և ռազմամթերքով բեռնված ամերիկյան շարասյունը ժամանել Է Դեյր Էզ Զոր

Զենքով և ռազմամթերքով բեռնված ամերիկյան շարասյունը ժամանել Է Դեյր Էզ Զոր

Պենտագոնը կենդանի ուժ և զրահատեխնիկա է տեղափոխում Սիրիայի արևելքում գտնվող նավթի հանքավայրերի շրջան: Այդ մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:

Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգի քուրդ աշխարհազորայինների կողմից վերահսկվող մաս է ժամանել 170 բեռնատարներից բաղկացած ամերիկյան շարասյունը՝ զենքով և ռազմամթերքով:

«Անադոլու» լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն, շարասյան կազմում կա 17 միավոր զրահատեխնիկա և բազմաթիվ բեռնատարներ: Շարասյան անվտանգությունն օդից ապահովել են ամերիկյան ուղղաթիռները: Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ ծրագրում են Սիրիայի հյուսիս-արևելքում նավթի հանքավայրերի հսկման համար 500 զինծառայողներ ուղարկել:

  • Կիսվել: