երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Զելենսկին Վատիկանի նախաձեռնություններին ի պատասխան հայտարարել է, որ Ուկրաինան միջնորդների կարիք չունի

Զելենսկին Վատիկանի նախաձեռնություններին ի պատասխան հայտարարել է, որ Ուկրաինան միջնորդների կարիք չունի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, շաբաթ օրը մեկնաբանելով Վատիկանի կարգավորման նախաձեռնությունները, հայտարարել է, որ իր երկիրը միջնորդների կարիք չունի:

«Նորին Սրբության հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, մեզ միջնորդներ պետք չեն, մեզ պետք է արդար խաղաղություն», - ասել է նա RAI պետական հեռուստատեսության հաղորդման եթերում ՝ հայտնի հեռուստահաղորդավար Բրունո Վեսպայի մասնակցությամբ: Զելենսկու կարծիքով ՝ Ուկրաինայում կարգավորումը պետք է կառուցվի միայն իր, այսպես կոչված, խաղաղ բանաձևի շուրջ։

Վեսպայի այն հարցին, թե արդյոք նա պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Զելենսկին պնդեց, որ Ռուսաստանի առաջնորդի հետ խոսելու «ոչինչ չկա»: 

Նշենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Վատիկանի բարձրաստիճան հոգևորականները բազմիցս ասել են, որ պատրաստ են միջնորդական դերակատարություն ունենալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: