չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Զելենսկին ուրախացել է ընտրություններում Օրբանի պարտությամբ

Զելենսկին ուրախացել է ընտրություններում Օրբանի պարտությամբ

Շնորհավորում եմ Պետեր Մադյարին և «Տիսա» (TISZA) կուսակցությանը համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Կարևոր է, երբ հաղթում է կառուցողական մոտեցումը։ Ուկրաինան միշտ ձգտել է բարիդրացիական հարաբերությունների Եվրոպայում բոլորի հետ, և պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը Հունգարիայի հետ։

Եվրոպան և յուրաքանչյուր եվրոպական պետություն պետք է դառնան ավելի ուժեղ, և միլիոնավոր եվրոպացիներ ձգտում են համագործակցության ու կայունության։

Պատրաստ ենք հանդիպումների և համատեղ կառուցողական աշխատանքի՝ ի շահ երկու ժողովուրդների, ինչպես նաև հանուն Եվրոպայում խաղաղության, անվտանգության ու կայունության»,- նշել է նա։

  • Կիսվել: