կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Զելենսկին ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Զելենսկին ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ ուկրաինական կողմի հաղորդագրության՝ երկու երկրների առաջնորդները քննարկել են ապրիլի վերջին Զելենսկու՝ Բաքու կատարած այցի ընթացքում համաձայնեցված քայլերի կատարումը։

Կողմերն ուշադրություն են դարձրել էներգետիկ և տնտեսական անվտանգության հարցերին, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ջանքերի համակարգմանը։

 

  • Կիսվել: