Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ. մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը։
՛՛Մենք բոլորս սպասում ենք այս պատերազմի արագ ավարտին, մենք չենք խոսում անվտանգության երաշխիքների մասին՛՛,- Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Թրամփը։
Նա հավեելել է. ՛՛Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ։ Մենք համաձայնության կգանք, և Ուկրաինան այլևս չի վերադառնա ռազմական գործողությունների։ ԱՄՆ-ն չի ցանկանում շատ զենք ուղարկել Ուկրաինա, Վաշինգտոնը ցանկանում է, որ հակամարտությունը դադարեցվի՛՛:
Թրամփը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումները գերազանց են, և որ բանակցողներն արդեն սկսել են քննարկել Ուկրաինայի հարցով ապագա համաձայնագրի մանրամասները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան կողմի հետ հանդիպումների օրակարգում օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի կնքումն է, որը ենթադրում է ԱՄՆ համագործակցությունը Ուկրաինայի հետ հանքարդյունաբերության ոլորտում։