Զելենսկին նշել է ՌԴ-ի հետ բանակցելու պայմանը
Ուկրաինան պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի հետ միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների հետ ընդհանուր դիրքորոշում կհամաձայնեցվի։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է Bloomberg-ը:
«Մենք պատրաստ ենք բանակցել ԱՄՆ-ի, դաշնակիցների հետ, իսկ հետո, երբ մենք համաձայնեցնենք դիրքորոշումը, կխոսենք ռուսների հետ»,-նշել է նա՝ հստակեցնելով, որ բԲանակցելու համար պատրաստ եմ հանդիպել միայն մեկ ռուսի՝ Պուտինի հետ: