Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից․ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից հետո։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։
Նա, մասնավորապես, նշել է. «Զելենսկին նամակ է ուղարկել նախագահին, նա ներողություն է խնդրել ամբողջ միջադեպի համար, որը տեղի է ունեցել Օվալաձև աշխատասենյակում։ Կարծում եմ, որ դա կարևոր քայլ էր, և շատ քննարկումներ եղան մեր թիմերի և ուկրաինացիների և եվրոպացիների միջև, ովքեր նույնպես ներգրավված են այս քննարկման մեջ»
Ուիթկոֆը հավելել է, որ Զելենսկիի ներողությունը համարում է «առաջընթաց»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս շաբաթ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ շարունակելու խաղաղ բանակցությունները Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս շաբաթ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ շարունակելու խաղաղ բանակցությունները Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար: