չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Զելենսկին մեկնաբանել է Էր Ռիադում ռուս-ուկրաինական կարգավորման հարցով քննարկումները

Զելենսկին մեկնաբանել է Էր Ռիադում ռուս-ուկրաինական կարգավորման հարցով քննարկումները

Էր Ռիադում ռուս-ուկրաինական կարգավորման հարցով քննարկումները մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկին: Նա տեղեկացրել է, որ Մոսկվայի թիմի հետ հանդիպումից հետո ամերիկյան կողմը կրկին հանդիպել է Կիևի պատվիրակության հետ:

«Սպասում եմ զեկույցի: Անհրաժեշտ է շարժվել դեպի իրական խաղաղություն, երաշխավորված անվտանգություն: Դա անհրաժեշտ է բոլորին՝ Ուկրաինային, Եվրոպային, Ամերիկային և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տեսնել կայունություն միջազգային հարաբերություններում»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Նա միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ չնայած հրադադարի մասին խոսակցություններին՝ ռուսական ուժերը երեկ շարունակել են հարվածները Ուկրաինայի տարածքին: Մասնավորապես, Սումիում կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ երեխաներ:

  • Կիսվել: