երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Զելենսկին խորհրդարան է ներկայացրել Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրինագծերը

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրինագծերը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել մայիսի 4-ից երկրում ռազմական դրությունը և զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրինագծերը: Համապատասխան փաստաթղթերը տեղադրված են Ուկրաինայի խորհրդարանի կայքում:

Փաստաթղթերը ներկայացվել են համապատասխան հանձնաժողովի քննարկմանը, իսկ դրանից հետո պետք է դրվեն պատգամավորների ընդհանուր քվեարկությանը:

Ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքն  Ուկրաինայում սահմանվել են 2022 թվականի փետրվարի 24-ին: Սա կդառնա այդ ռեժիմների արդեն 19-րդ երկարաձգումը: Ռազմական դրության և զորահավաքի մշտական երկարաձգման պատճառով Ուկրաինայում չեն անցկացվում ոչ խորհրդարանական, ոչ նախագահական, ոչ տեղական ընտրություններ: Զելենսկիի նախագահական լիազորությունները պաշտոնապես լրացել են 2024 թվականի մայիսի 20-ին:

 

  • Կիսվել: