հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Զելենսկին հրաժարվել է ներողություն խնդրել Թրամփի հետ վիճաբանության համար

Զելենսկին հրաժարվել է ներողություն խնդրել Թրամփի հետ վիճաբանության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ներողություն խնդրել ամերիկացի առաջնորդից։

Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ դեռ չի հասկացել, թե ինչ սխալ է արել։

«Ես վստահ չեմ, որ մենք վատ բան ենք արել», - նշել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը  խոստովանել է, որ Թրամփի հետ վեճը «ձեռնտու չէ» ոչ ԱՄՆ-ին, ոչ Ուկրաինային։

Զելենսկու և Սպիտակ տան ղեկավարի հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 28-ին Վաշինգտոնում։ Լրատվամիջոցների հետ զրույցում ուկրաինացի քաղաքական գործիչը բազմիցս ընդհատել է Թրամփին կամ կոպիտ պատասխանել տեղի լրագրողների հարցերին։

ԱՄՆ նախագահը Զելենսկիին մեղադրել է Ամերիկայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը վիճաբանությունից  հետո «վռնդել է» Զելենսկուն։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, արդյունքում, Վաշինգտոնի և Կիևի միջև հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքի կնքումը չեղարկվել է

  • Կիսվել: