Զելենսկին հայտարարել է մի քանի լրացուցիչ F-16 ստանալու մասին
Կիևը ևս մի քանի ամերիկյան F-16 կործանիչ է ստացել արևմտյան գործընկերներից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Լրացուցիչ F-16-եր են ժամանել Ուկրաինա, դա լավ նորություն է», - ասել է նա առցանց ճեպազրույցում, որի տեսագրությունը հրապարակվել է Զելենսկիի գրասենյակի YouTube-յան ալիքում։
Նա հրաժարվել է այլ մանրամասնություններ հայտնել։
«Քանիսն են՝ չեմ ասի: Մի քանի F-16 ինքնաթիռներ ժամանել են Ուկրաինա, այսքանը», - ասել է նա։