Զելենսկին Հայաստանում ասաց, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ Ֆիցո
Եթե Զելենսկին հետաքրքրված է բանակցություններով, ապա պետք է զանգահարի Պուտինին: Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Նրա խոսքով՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ուղերձը։
«Զելենսկին Հայաստանում մեր անձնական հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով»,-ասաց Ֆիցոն և հրապարակավ հայտարարեց Ռուսաստանի նախագահի արձագանքի մասին Ուկրաինայի նախագահի ուղերձին. «Եթե Ուկրաինայի նախագահը հետաքրքրված է հանդիպումով, ապա պետք է հեռախոսով կապվի իր ռուս գործընկերոջ հետ»:


