հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Զելենսկին հաստատել է ուկրաինացի զինվորականների ներկայությունը Ռուսաստանի Բելգորոդի մարզում

Զելենսկին հաստատել է ուկրաինացի զինվորականների ներկայությունը Ռուսաստանի Բելգորոդի մարզում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ պաշտոնապես հաստատել է ուկրաինացի զինվորականների ներկայությունը Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզում:

Նրա խոսքով` ՌԴ սահմանամերձ շրջաններում ակտիվ գործողությունները հիմնավորված պատասխան են ռուսական հարձակմանը:

«Շարունակում ենք ակտիվ գործողություններ իրականացնել սահմանամերձ շրջաններում՝ թշնամու տարածքում, և դա միանգամայն արդարացի է. պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է»,- ասել է Զելենսկին:

Նա նշել է, որ այդ գործողությունների հիմնական նպատակը Սումիի և Խարկովի պաշտպանությունն է, որոնք պարբերաբար գնդակոծվում են Ռուսաստանի կողմից:

  • Կիսվել: