չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Զելենսկին հանդիպել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացի հետ

Զելենսկին հանդիպել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգի հետ, տեղեկացնում է UNN-ը։

Նշվում է, որ ասուլիսը, որը պետք է կայանար բանակցություններից հետո, ամերիկյան կողմի խնդրանքով չեղարկվել է՝ հայտնել են նախագահի գրասենյակից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քելոգը հանդիպել էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու, հետախուզության ու հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, լսել ռազմական հրամանատարների ճեպազրույցները՝ գնահատելու իրավիճակը ռազմի դաշտում:

Փետրվարի 19-ին նա բանակցություններ է վարել նաև Ուկարինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ, քննարկվել է ռազմաճակատում տիրող իրավիճակը և ամերիկյան աջակցության դերը։ Երմակն ընդգծել է, որ Ուկրաինան ակնկալում է ԱՄՆ-ի հետագա աջակցությունը։

 

  • Կիսվել: