Զելենսկին համաձայնել է չհարվածել ռուսական էներգետիկ օբյեկտներին
Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին համաձայնել է չհարվածել ռուսական էներգետիկ օբյեկտներին, տեղեկացնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները մարտի 19-ին կայացած հեռախոսազրույցի արդյունքներով պայմանավորվել են աշխատել հրադադարի ռեժիմի հետագա ընդլայնման ուղղությամբ:
Նախօրեին Թրամփի հետ զրույցի ժամանակ Պուտինը համաձայնել էր 30 օրով դադարեցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ-ն Ուկրաինային կփոխանցի ծանր վիրավոր 23 ուկրաինացի զինվորականի։