երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Զելենսկին և Էրդողանը այսօր կհանդիպեն

Զելենսկին և Էրդողանը այսօր կհանդիպեն

Զելենսկին և Էրդողանը այսօր կհանդիպեն Անկարայում։ Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահականից։

Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարցերը, ինչպես նաև քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու համար։

Բացի այդ, նախատեսվում է քննարկել Ուկրաինայի վերջին իրադարձությունները, տարածաշրջանային ու գլոբալ այլ հարցեր։

  • Կիսվել: