հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Զելենսկին չպետք է վերջինը ծիծաղի. Հունգարիայի վարչապետը

Զելենսկին չպետք է վերջինը ծիծաղի. Հունգարիայի վարչապետը

Հունգարիան անպայման կճեղքի նավթային շրջափակումը, որն առաջացել է «Դրուժբա» խողովակաշարով Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի տարանցման դադարեցումից հետո։ Այս մասին, ելույթ ունենալով Էստերգոմում նախընտրական միջոցառման ժամանակ, հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
 
Նշվում է, որ Օրբանն ընդգծել է, որ Կիևի գործողությունները համարում է Հունգարիայի վրա ճնշման ձև:
 
«Հիմա պետք է հաղթել այս ճակատամարտը: Զելենսկին չպետք է վերջինը ծիծաղի։ Զելենսկին չի կարող շանտաժի ենթարկել Հունգարիային։ Հունգարիան մերժում է Զելենսկու պահանջները, և մենք անպայման ճեղքելու ենք նավթային շրջափակումը, դա շատ լուրջ պարտավորություն է»,-ասել է նա և հավելել, որ պայքարը բարդ է լինելու, քանի որ ուկրաինացիներն ամեն ինչի պատրաստ են։
 
Հունգարիայի վարչապետը հիշեցրել է նաև 2022 թվականի իրադարձությունները՝ հայտարարելով, որ այն ժամանակ պայթեցվել էր «Հյուսիսային հոսք» գազատարը։

  • Կիսվել: